Ջրհեղեղի մասին մաման էր պատմում։ Էն հեռավոր տարիներին էր եղել, երբ մեծ շենքեր համարյա չկային Երևանում, փոքր խրճիթներ էին, ու ջուրը տներն էր լցվել։ Շատ զոհեր էին եղել, ավերածություններ...
Քաղաքի կենտրոնում գիշերվանից կենտրոնացած ոստիկանության զորքերի ավտոբուսներով ու բեռնատարներով, հատուկ միջոցներով ու սաղավարտներով, մահակներով ու փշալարերով , բազմագույն բերետներով ու ղեկավարներով շրջադարձ արեք ու դեպի Լոռի...
Այսինքն՝ 4 գյուղերի տարածքները Հայկ. ԽՍՀ-ին պատկանելու վերաբերյալ 1988թ. հունվարի 12-ին ստորագրված և հաստատված արձանագրությունը իրավական ուժ չունի, իսկ, այ, սոսկ բանակցային գործառույթ իրականացնող փոխվարչապետի ստորագրությամբ միջազգային փաստաթուղթը, առանց վավերացման, արդեն ուժ ունի, և սահմանապահ զորքերը տեղակայվել են։
Ես սնահավատ չեմ, սակայն այս ապիկար, հողատու, կոռումպացվածների պատճառով բնությունն էլ երես է թեքել Հայաստանից, միշտ մի աղետ, մի վնաս գալիս է մեզ անպակաս...
Լոռիում բնական աղետ է, կան լուրեր զոհի/երի մասին, իսկ երկրի իշխանությունները հատուկ միջոցներն ու ողջ ուժային կառույցները, երկրի քաղաքացիներին փրկության ուղարկելու փոխարեն, կենտրոնացրել են Հանրապետության հրապարակի շուրջ...
Որպես պարզ հարկատու, որպես քաղաքացի, երբ առավոտյան լրահոսում տեսա Ալավերդիում, Ախթալայում, Սանահինում, Տաշիրում ջրհեղեղի, հեղեղումների մասին ահազանգերը, սոցցանցային գրառումները, ուզում էի գտնել նաև տեղեկություններ, որ...
50 տարի առաջ այս օրը՝ 1974թ. հուլիսի 20-ին, թուրքական բանակը Կիպրոսում «խաղաղություն հաստատելու» պատրվակով ներխուժեց կղզի։ Շուրջ երկու ամսվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը գրավեցին Միջերկրական ծովում գտնվող անկախ պետության՝ Կիպրոսի Հանրապետության տարածքի շուրջ 40 %-ը և մինչ օրս այնտեղ են։
Ավելին, Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում Թուրքիան հռչակել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»...